Ունիվերսիադա. Ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ

Ունիվերսիադա. Ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ

PanARMENIAN.Net - Կազանի Ունիվերսիադայում իր առաջին մենամարտում մինչև 74 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը հանդիպել է Կրիստոֆ Կլավիերի հետ (Ֆրանսիա): Հայ ըմբիշը հաղթել է 3:1 հաշվով:

1/8 եզրափակչում նրա հաջորդ մրցակիցը կլինի Ջաբրաիլ Հասանովը (Ադրբեջան), որը հաղթել է Լուսիան Ատոֆանիին (Ռումինիա):

Մյուս հայ ազատ ոճի ըմբիշներից մինչև 60 կգ քաշային կարգում Վոլոդյա Ֆրանգուլյանը կհանդիպի ամերիկացի Թայլեր Գրաֆի հետ, իսկ Էդգար Ենոքյանը (96 կգ) կպայքարի ադրբեջանցի Հաջի Շարիպովի հետ:

Երեկ Ունիվերսիադայում արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 66 կգ քաշային կարգում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---