Անրի Ռենոն ԵԱՀԿ ՄԽ-ի քննադատներին. Քննադատելը հեշտ է, իսկ աշխատելը` դժվար

Անրի Ռենոն ԵԱՀԿ ՄԽ-ի քննադատներին. Քննադատելը հեշտ է, իսկ աշխատելը` դժվար

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբն անընդհատ աշխատում է, բանակցություններ է վարում Լեռնային Ղարավբաղի հարցում լուծում գտնելու համար: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` անդրադառնալով ՄԽ հասցեին հնչող քննադատություններին: Նա նկատեց, որ քննադատելը հեշտ է, իսկ աշխատելը` դժվար: Դեսպանը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում լարված իրադարձություններ տեղի ունեցան` սահմանային միջադեպերից մինչև Ռամիլ Սաֆարովի արտահանձնում. «Այս բարդ իրավիճակում բանակցությունները շարունակվում են, միջնորդները հանդիպումներ են կազմակերպում: Սա ծանրակշիռ ներդրում է»: Նա նկատեց, որ հակամարտող կողմերը գոհ են բանակցությունների ինթացքից և աշխատանքը ՄԽ ձևաչափում շարունակելու վերաբերյալ ցանկություն է հայտնում:

Անրի Ռենոն անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերություններին և նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը մեծ հույսեր էր ներշնչել: «Ցավոք, սպասումները չարդարացան: Որպեսզի Հայաստանը բաց սահմաններով երկիր լինի, անհրաժեշտ է շարունակել բանակցությունները: Ֆրանսիան դա ամենաշատն է ցանկանում: Հուսով ենք, որ Հայաստանը կկարողանա հնարավորինս շուտ վերադարձնել Կովկասում քաղաքակրթությունների խաչմերուկի պատմական դերը»,- եզրափակեց դեսպանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---