Ունիվերսիադա. Ազատ ոճի ըմբիշներ Վոլոդյա Ֆրանգուլյանը, Գրիգոր Գրիգորյանը և Էդգար Ենոքյանը դուրս են մնացել պայքարից

Ունիվերսիադա. Ազատ ոճի ըմբիշներ Վոլոդյա Ֆրանգուլյանը, Գրիգոր Գրիգորյանը և Էդգար Ենոքյանը դուրս են մնացել պայքարից

PanARMENIAN.Net - Այսօր Կազանում մեկնարկել են ազատ ոճի ըմբիշները մինչև 60, 74 և 96 կգ քաշային կարգերում: Ըմբիշներ Վոլոդյա Ֆրանգուլյանն ու Էդգար Ենոքյանը դուրս են մնացել պայքարից առաջին իսկ գոտեմարտերում:

ԱՄՆ-ից Թայլեր Գրաֆը ուժեղ է գտնվել Ֆրանգուլյանից, իսկ Հաջի Շարիպովնը (Ադրբեջան) հաղթել է Ենոքյանին:

1/8 փուլից պայքարը լքել է նաև Գրրգորյանը, որին հաղթել է ադրբեջանցի Ջաբրաիլ Հասանովնը:

Հայաստանը համաշխարհային ուսանողական խաղերում նվաճել է երեք մեդալ: Արծաթե մեդալակիրներ են դարձել ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանն ու բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը, իսկ բրոնզե պարգևի է արժանացել բռնցքամարտիկ Հենրիկ Մոքոյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---