Կարեն Աղամալյան. Գոհ եմ Ունիվերսիադայում մեր բռնցքամարտիկների ելույթներից

Կարեն Աղամալյան. Գոհ եմ Ունիվերսիադայում մեր բռնցքամարտիկների ելույթներից

PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամատրի հավաքականը Կազանում ընթացող Ունիվերսիադայում ավարտել է ելույթներն ու վերադարձել է Երևան: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գոհ է մեր բռնցքամարտիկների ելույթներից:

«Արթուր Քիրաջյանը 5 մենամարտ անցկացրեց և զիջեց միայն եզրափակչում՝ նվաճելով արծաթե մեդալ: Ես գոհ եմ: Կարծում եմ, որ եզրափակչում նա հոգնած էր, ինչը խանգարեց ոսկե մեդալ նվաճել: Բրոնզե մրցանակակիր Հենրիկ Մոքոյանը նույնպես հաջող հանդես եկավ, սակայն նա դեռ շատ երիտասարդ է և պետք է աշխատի սխալների վրա»,-ասել է Աղամալյանը:

Ըստ մարզչի, բռնցքմարտի մրցաշարի մակարդակն Ունիվերսիադայում բարձր էր, բոլոր թիմերը ներկայացված էին ուժեղ կազմերով:

Համաշխարհային ուսանողական խաղերից Հայաստանի չորս բռնցքամարտիկներից երկուսը հայրենիք են վերադարձել մեդալներով: Արթուր Քիրաջյանը 64 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ, իսկ Հենրիկ Մոքոյանը 56 կգ կարգում՝ բրոնզե մեդալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---