Եգիպտոսը մուտքի արտոնագրեր է սահմանել Սիրիայի քաղաքացիների համար

Եգիպտոսը մուտքի արտոնագրեր է սահմանել Սիրիայի քաղաքացիների համար

PanARMENIAN.Net - Եգիպտոսը մուտքի արտոնագրեր է սահմանել Սիրիայի քաղաքացիների համար և ետ է վերադարձնում փախստականներին հայրենիք: Այդ մասին հուլիսի 12-ին Ժնևում լրագրողներին է հայտնել ՄԱԿ փախստականների գծով հանձնակատարի մամլո քարտուղար Էդրիան Էդվարդսը: Նա հայտնել է, որ Եգիպտոսում երկու ինքնաթիռներով հարյուրից ավելի փախստականներ են տեղափոխվել Սիրիա և Լիբանան:

Այդ իրավիճակը մտահոգություն է առաջացնում ՄԱԿ-ում: «Մենք աշխատում ենք Եգիպտոսի կառավարության հետ, երաշխավորելու համար, որ փախստական սիրիացիները նախկինի պես ապաստան կստանան այդ երկրում»,-ասել է Էդվարդսը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---