Հայաստանում ձևավորվում է նոր սեգմենտ՝ արդյունաբերական գյուղատնտեսություն![]() 16 հուլիսի 2013 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում այսօր ձևավորվում է նոր սեգմենտ, այսպես կոչված, արդյունաբերական գյուղատնտեսություն, որը ենթադրում է մեծ կապիտալ ներդրումներ: Այսօր «Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտության ներկայացման ժամանակ ասաց «Ամերիա» ընկերությունների խմբի Զարգացման տնօրեն, «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը: «Հայաստանը ԱՊՀ և Արևելյան 40 վերլուծված երկրներից գյուղատնտեսության մասով ամենամեծ տեսակարար կշիռն ունեցող (19-21%,) երկիրն է, բայց արտադրողականության հետ դեռ լուրջ խնդիր կա»,-ասաց նա: Ջրբաշյանը հավելեց, որ արդյունաբերական գյուղատնտեսության սեգմենտը թույլ կտա ապահովել հենց այդ արտադրողականությունը, ինչն էլ հնարավորություն կտա դուրս գալ մրցունակ շուկա: «Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտությունը նվիրված է Հայաստանում արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը և հիմնականում վերաբերում է ջերմոցային, այգեգործական և ձկնաբուծական տնտեսություններին: Տիգրան Ջրբաշյանն ընդգծեց, որ կառավարությունը պետք է աջակցի ոչ միայն գյուղատնտեսության զարգացմանը, այլ նաև պայմաններ ստեղծի արդյունաբերական գյուղատնտեսության զարգացման համար, որը մեծ շահույթ կբերի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |