Երևան-Բաթումի-Երևան գնացքի ծառայություններից օգտվել են արդեն 5 հազար ուղևորներ

Երևան-Բաթումի-Երևան  գնացքի ծառայություններից օգտվել են արդեն 5 հազար ուղևորներ

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև հուլիսի 11-ը տեղափոխվել է 5089 ուղևոր: Դա 4,1%-ովգերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Միայն հուլիսի 1-ից մինչև 11-ը գնացքի ուղևոր էին դարձել 2 846 մարդ, ինչը 5,1%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ տեղափոխվել էր 2 707 ուղևոր:

Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև հուլիսի 11-ը վաճառվել էր «Արմենիա» ֆիրմային գնացքի 12 401 տոմս, ինչը 28%-ով գերազանցում է անցյալ տարվա քանակը:

Ուղևորափոխադրումների աճը պայմանավորված է ՀԿԵ-ում հետևողականորեն տարվող ճկուն սակագնային քաղաքականությամբ, ուղևորների սպասարկման որակիբարձրացմամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---