Արսեն Ջուլֆալակյանն Ունիվերսիադայում կպայքարի 3-րդ տեղի համար

Արսեն Ջուլֆալակյանն Ունիվերսիադայում կպայքարի 3-րդ տեղի համար

PanARMENIAN.Net - Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) համաշխարհային ուսանողական խաղերում կպայքարի 3-րդ տեղի համար: Նրա մրցակիցը կլինի Էլվին Մուրսալիևը (Ադրբեջան):

Ջուլֆալակյանը քառորդ եզրափակչում զիջել էր Օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովին (Ռուսաստան), սակայն ռուս մարզիկը դուրս եկավ եզրափակիչ, և Ջուլֆալակյանն իրավունք ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:

Նա հաղթանակի հասավ Ալեքսանդր Ձեյմանովիչի (Բելառուս) նկատմամբ և կհանդիպի Մուրսալիևին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---