ՀՀ ոստիկանությունում կայացել է հանդիպում ՄԱԿ փախստականների հարցերով ներկայացուցչի հետ

ՀՀ ոստիկանությունում կայացել է հանդիպում ՄԱԿ փախստականների հարցերով ներկայացուցչի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Փուլերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականների իրավունքների պաշտպանությանը և օրենսդրական դաշտի կատարելագործմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են ՀՀ ազգային օրենսդրությունը փախստականներին առնչվող հարցերով միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու և ՀՀ-ում քաղաքացիություն չունեցող անձանց և փախստականների կարգավիճակի մասին ընթացակարգեր մշակելու անհրաժեշտությունը:

Նշված հարցերի կապակցությամբ Քեյթ Փուլերին առաջարկել է կազմակերպել ճանաչողական այց եվրոպական երկրներ, որպեսզի հնարավոր լինի տեղում ծանոթանալ առաջավոր փորձին:

Արթուր Օսիկյանն արել է մի շարք առաջարկներ, մասնավորապես, առաջարկվել հնարավորության դեպքում Հայաստան հրավիրել համապատասխան փորձագետների՝ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների համար փախստականների կարգավիճակի վերաբերյալ սեմինար անցկացնելու նպատակով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել շարունակական` առկա ակտիվ համագործակցության միջոցով լավագույն արդյունք ստանալու նպատակով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---