ԱԳՆ. Քննարկվում է Հրաչյա Հարությունյանին երրորդ դատապաշտպան տրամադրելու հարցը![]() 16 հուլիսի 2013 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանի գործով ՀՀ դեսպանության ներկայացուցիչներն այսօր հանդիպում են ունեցել ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության ղեկավարության հետ: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ ներկայացվել են դեսպանության նկատառումները գործի օբյեկտիվ քննությունն ապահովելու վերաբերյալ: Ոստիկանության ներկայացուցիչներին է փոխանցվել նաև Մոսկվայի ոստիկանապետին ուղղված ՀՀ դեսպանի նույնաբովաբդակ նամակը: Հավաստիացումներ են ստացվել գործի օբյեկտիվ քննության, ինչպես նաև Հ.Հարությունյանի անվտանգության ապահովման և քննչական ու դատական գործընթացներին նրա պատշաճ մասնակցության ապահովման մասին: Մոսկվայում ՀՀ դեսպանատունը շարունակում է մշտական կապ պահպանել ինչպես քննչական մարմինների, այնպես էլ Հ.Հարությունյանի դատապաշտպանների հետ: Քննարկվում է երրորդ դատապաշտպանին ներգրավելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |