22 հուլիսի 2013 - 12:37 AMT
Լավրով. Ահաբեկիչների վտարումը հիմնական կետն է Սիրիայի հարցով խորհրադաժողովի գումարման համար

Ահաբեկիչների վտարումը հիմնական կետն է Սիրիայի հարցով խորհրդաժողովի գումարման համար, հուլիսի 22-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեծ ութնյակի» ամփոփիչ կոմյունկեում կոչ է արվում Սիրիայի կառավարությանն ու ընդդիմությանը վտարել բոլոր ահաբեկիչներին Սիրիայից: Գտնում եմ, որ այդ խնդիրը խորհրդաժողովի գումարման հիմնական կետերից է»,-ասել է Լավրովը Սիրիայի փոխվարչապետ Կադրի Ջամիլի հետ բանակցություններից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: