ԵՄ-ն առաջին անգամ քննարկում է Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովը այդ երկրների ԱԳ նախարարների հետ![]() 22 հուլիսի 2013 - 13:31 AMT PanARMENIAN.Net - ԵՄ Խորհրդում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը կարևորում է Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովի քննարկումը այդ երկրների ԱԳ նախարարների հետ: Քննարկումը տեղի կունենա ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստի շրջանակներում, որը երկուշաբթի կանցնի Բրյուսելում: «Այսօր մենք հնարավորություն կունենանք քննարկելու առաջիկա գագաթաժողովի հարցերը, ինչը շատ կարևոր է, քանի որ նախկինում մենք դա քննարկել ենք մեր միջև: Մենք մտադիր ենք խրախուսել դրանք, որպեսզի մինչ գագաթաժողովը ավելի շատ արդյունքների հասնենք, որպեսզի այդ միջոցառումը հաջող լինի»,-ասել է Լինկյավիչյուսը երկուշաբթի Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստից առաջ, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ակնկալվում է, որ նիստին կմասնակցեն Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի ու Բելառուսի ԱԳ նախարարները: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին կմեկնի Բելգիա մասնակցելու համար ԵՄ երկրների և «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |