Բագրատ Ասատրյան. Իշխանությունները ստում են, իսկ հանրությունը փորձում է դիմադրել

Բագրատ Ասատրյան. Իշխանությունները ստում են, իսկ հանրությունը փորձում է դիմադրել

PanARMENIAN.Net - Հայաստանում ավանդույթ է ձևավորվել, երբ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ միայն մեկ նպատակ է հետապնդում՝ գերշահույթ ստանալ, վստահ է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: «Այդ միտումը հանգեցնում է համատարած գնաճի, և դա կշարունակվի»,-ասել է նա, նկատի ունենալով այդ թվում նաև գազի և հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը:

Միաժամանակ Բոստանջյանն անդրադարձել է այն ակցիաներին, որոնք նախաձեռնեցին քաղաքացիները 50 տոկոսով ուղեվարձի բարձրացմանն ի պատասխան: «Ես չեմ հիշում, որ որևէ քաղաքացիական նախաձեռնություն օգուտ տար, ելնելով մեր մտածելակերպից»,-հայտարարել է նա:

Իր հերթին ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը չհամաձայնվեց նրա հետ: «Վստահ եմ, որ այն երիտասարդներն, որոնք այսօր պայքարում են թանկացման դեմ, մեր վաղվա օրն են»,-հայտարարել է նա:

Հարկ է նշել, որ հուլիսի 20-ից ի վեր, երբ Հայաստանի քաղաքացիները հասարակական տրանսպորտում պետք է 150 դրամ վճարեն նախկին 100 դրամի փոխարեն, մի շարք երիտասարդներ ու հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիներ են անցկացնում մայրաքաղաքի փողոցներում:

Բագրատ Ասատրյանը կասկածի տակ է դրել քաղաքապետարանի հաշվարկները, որոնք ներկայացվում են որպես արդարացում ուղեվարձի բարձրացման համար: Մասնավորապես, ըստ նրա, մեկ երթուղում վարորդը տեղափոխում է ոչ թե 15 մարդ, այլ միջինը՝ 40-50, քանի որ ուղևորները իջնում են, նոր ուղևորներ են նստում, ավելին, առավոտյան ժամերին միանգամից 25 մարդ է նստում միկրոավտոբուս: «Իշխանությունները ստում են, իսկ հանրությունը փորձում է դիմադրել»,-հայտարարել է նա:

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է միկրոավտոբուսի մեկ ուղևորի փոխադրման սակագնի հաշվարկը մեկ ամսվա կտրվածքով:

Արդյունքում այսպիսի պատկեր է ստացվել`օրական 1 միկրոավտոբուսի միջին վազք + 10 կմ զրոյական՝ 215 կմ, մեկ միկրոավտոբուսի վառելիքի միջին ծախսը 100 կմ՝ 18.5 խմ, 30 օրվա վառելիքի ծախսը 1195մ3 x 220 դրամ՝ 262.900 դրամ, յուղի փոխարինում ամսական ՝ 12.920 դրամ, այլ (տրանսմիսիոն) յուղեր և քսայուղեր (40.000 վազքի համար)՝ 1870 դրամ, մարտկոց ՝ 1417 դրամ, անվադողեր՝ 19.655 դրամ, պահեստամասեր, ընթացիկ նորոգում ՝ 65.000 դրամ, վարորդների աշխատավարձ ՝ 150.000 դրամ, հարկեր (հաստատագրված)՝ 33.600 դրամ, երթուղու սպասարկման վճար՝ 16.500 դրամ, գույքահարկ, տեխզննում, ԱՊՊԱ՝ 6.000 դրամ, ավտոմեքենայի ամսական ամորտիզացիան ՝ 190.138 դրամ, վերադիր ծախսեր՝ 47.190 դրամ: Ծախսերը կազմել են 807.190 դրամ, իսկ վճարովի ուղևորների թիվը՝ 5.850:

Ընդամենը ինքնարժեքը հասել է 138.0 դրամի, իսկ շահույթը 5%՝ 6.9 դրամ: Մեկ ուղևորի փոխադրման սակագինն ըստ հաշվարկների կազմել է 144.9 դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---