Սիրիայում սպանվել է ընդդիմադիրների կողմից կռվող ադրբեջանցի գրոհայինը![]() 22 հուլիսի 2013 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում կառավարական զորքերի կողմից ադրբեջանցի գրոհային է սպանվել՝ ծնունդով Տերտերի շրջանից Անվեր Զեյնալովը, որը կռվում էր սիրիացի ահաբեկիչների կողմից: Այդ մասին Moderator.az-ին են հայտնել սպանվածի մերձավորները: Տեղեկատվության մեջ նշվում է, որ չհաջողվեց բերել Անվերի մարմինը: Նշենք, որ տեղեկատվությունը հաստատել է նաև ոստիկանության շրջանային բաժանմունքի պետ Շահին Գուսեյնովը: Այսօրվա դրությամբ ահաբեկչական խմբավորումների կազմում կռվում է մոտ 400 ադրբեջանցի, որոնցից 300-ը՝ Պակիստանում և Աֆղանստանում, և մոտ 100-ը՝ Սիրիայում, 3-ը՝ կանայք են, հայտնում է Faktxeber.com-ը: Մեկնաբանելով իրավիճակը՝ ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը նշել է. «Այս պահի դրությամբ Սիրիայում չկա Ադրբեջանի դեսպանատուն: Նախկինում, երբ դեսպանատունն աշխատում էր, կարելի էր անհրաժեշտ տեղեկություններ ստանալ Ադրբեջանի քաղաքացիների մասին, որոնք բնակվում են Սիրիայում: Այժմ Սիրիայում Ադրբեջանի դեսպանությունն աշխատում է Բեյրութում: Սակայն մենք աշխատում ենք հետազոտել իրավիճակը, թեև այս պահի դրությամբ դա շատ դժվար է: Այդ խնդիրը մեր հսկողության տակ է»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |