Երգիչ, քաղաքական գործիչ ու լրագրող. Նրանք, ովքեր այսօր տեղափոխում են 150 դրամ չվճարողներն

Երգիչ, քաղաքական գործիչ ու լրագրող. Նրանք, ովքեր այսօր տեղափոխում են 150 դրամ չվճարողներն

PanARMENIAN.Net - Երևանում շարունակվում են հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ակցիաները: Երեկվանից ակցիային նաև հայտնի մարդիկ էին միացել, ովքեր իրենց մեքենաներով տեղափոխում են քաղաքացիներին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններ: Այսօր նրանց շարքը համալրվել է:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ակցիայի ակտիվիստներից Արսեն Օհանյանը, բացի ավագանու նախկին թեկնածու Ալեն Սիմոնյանից ու Հայկ Մարությանից (Կարգին Հայկո) իրենց միացել են նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հեռուսալրագրող Պետրոս Ղազարյանը, ArmComedy հաղորդաշարի համահեղինակ Սերգեյ Սարգսյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը և քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գինը Երևանում բարձրացել է 50 դրամով, ինչից հետո մայրաքաղաքում բողոքի ալիք է բարձրացել: Քաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ են ընթանում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---