Այսօր՝ ժամը 14.36-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղե¬կատվություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա հրդեհի բռնկման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Պրադո» մակնիշի 87 ՍP 777 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով վարորդ` 1989 թ. Ն.Հակոբյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հովացման և ճանապարհի լվացման աշխա¬տանքներ: