Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է այն մասին, որ մրցաշրջանին պատրաստվելիս ֆուտբոլիստները չեն հասցրել 100 %-ոց մարզավիճակ ձեռք բերել, ինչպես նաև գնահատել է առանձին խաղացողների պատրաստվածությունը:
«Առաջին մի քանի տուրերից դատելով` մեր թիմը պատրաստ է 80 %-ով: Որոշ ֆուտբոլիստներ լավ վիճակում են, ոմանք` ոչ այդքան,- «ՆՏՎ-Պլյուսի» եթերում ասել է մարզիչը»,- Պրեմիեր-լիգայի բոլոր թիմերն էլ կամ քիչ են մարզվել, կամ` քիչ հանգստացել»:
Կարպինը նշել է, որ հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը մեծ ծավալի աշխատանք է կատարում մարզումների և խաղի ժամանակ. «Հնարավոր է, նրա մոտ ինչ որ բան չի ստացվում: Բայց դա առիթ չի տալիս ասելու, թե մենք հարձակվողների հետ խնդիրներ ունենք»: