2013թ. 6 ամսում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 693 403 ուղևոր![]() 23 հուլիսի 2013 - 16:09 AMT PanARMENIAN.Net - 2013թ. հունվար-հունիս ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 693 403 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 384 037 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնում են Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 330 484 մարդ` 2012թվականի 333 962 -ի դիմաց, մեկնել է 363 009 մարդ` 2012 թվականի 384 037 -ի դիմաց: Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 5 245 տոննա բեռ` 2012թ. 5 513 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 3 185 տոննա բեռ` 2012թ. 2 857 տոննայի դիմաց և ներկրվել է 2 060 տոննա` 2012թ. 2 656 տոննայի դիմաց: Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 3 846 ` 2012թ. նույն շրջանի 4 864 -ի դիմաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |