23 հուլիսի 2013 - 18:20 AMT
Ինքնաթիռի վթարից հետո Նյու Յորքի օդանավակայանում չեղյալ են հայտարարվել շուրջ 500 ավիաչվերթներ

Ընդհանուր առմամբ 470 չվերթ է չեղյալ հայտարարվել Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանում Southwest Airlines ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո, գրում է ամերիկյան USA Today թերթը:

Ըստ ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային վարչության, վթարից բացի չվերթերի հետաձգման պատճառ են հանդիսացել եղանակային պայմանները:

Հուլիսի 23-ի առավոտյան «Լա Գուարդիա» օդանավակայանում կոշտ վայրէջք է կատարել Southwest Airlines ավիաընկերության ինքնաթիռը: Տուժել է 10 մարդ, վեցը տեղափոխվել է հիվանդանոց: