Ոստիկանության նախկին աշխատակիցը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար![]() 23 հուլիսի 2013 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական գործով տարբեր քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար կալանավորվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ՀՔԾ-ից: Նախաքննության մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ Սարգիս Կասյանի հանցավոր գործունեությունից տուժածներն անհամեմատ շատ են: Նրանք, ովքեր տուժել են Սարգիս Կասյանի գործողություններից, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (010 511 601, 511 607 և 091 41 30 40) կամ ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին: Նախաքննությունը շարունակվում է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |