«ԱրմենՏել». «Զանգառատ» սակագնային փաթեթն այլևս հասանելի է կորպորատիվ հաճախորդներին24 հուլիսի 2013 - 13:13 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ «Զանգառատ» մարզային կանխավճարային սակագնային փաթեթն այսուհետ հասանելի է կորպորատիվ բաժանորդներին: Առաջարկն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, հնարավորություն է տալիս գտնվելով Երևան քաղաքից դուրս, զանգահարել Հայաստանի Beeline բջջային կապի բոլոր համարներին 5 դրամ սակագնով` անկախ զանգի տևողությունից: «Զանգառատ» սակագնային փաթեթի բաժանորդները, Հայաստանի բոլոր մարզերից հավաքելով *88*, կարող են զանգահարել Վրաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների Beeline բջջային համարներին րոպեն 20 դրամ սակագնով: «Հաշվի առնելով, որ «Զանգառատ» սակագնային փաթեթը սկսեց մեծ ճանաչում վայելել, ինչպես նաև ընդառաջելով մեր բաժանորդների դիմում-խնդրանքներին, մենք որոշեցինք հնարավորություն տալ նաև մեր կորպորատիվ բաժանորդներին օգտվել մատչելի կապից: Մասնավորապես, այն հարմարավետ է դեպի Ռուսաստան և մերձավոր արտասահման զանգերի ցածր սակագների շնորհիվ: Կարծում ենք, որ մարզերում փոքր և միջին բիզնեսին աջակցությունը մեզ համար նույնպես հանդիսանում է մեր սոցիալական պատասխանատվության բաղադրիչներից մեկը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը: Նշենք, որ «Զանգառատ» սակագնային փաթեթի շրջանակում Երևան քաղաքից կատարված ելքային զանգերը դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր, ինչպես նաև Beeline ֆիքսված ցանց հաշվարկվում է րոպեն 29.99 դրամ սակագնով: «Զանգառատ» սակագնային փաթեթի միացման արժեքն է 100 դրամ: Այլ սակագնային փաթեթից անցումը դեպի «Զանգառատ» կարելի է իրականացնել զանգահարելով 067408055 հեռախոսահամարին: Անցման արժեքն է 200 դրամ: «Զանգառատ» ՍՓ վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում կամ ընկերության գրասենյակներում:, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի համար 36–ամյա տղամարդ է ձերբակալվել Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է |