Էրդողանն արտահերթ նիստ է գումարել Սիրիայի իրավիճակի կապակցությամբ

Էրդողանն արտահերթ նիստ է գումարել Սիրիայի իրավիճակի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտահերթ նիստ է գումարել Սիրիայի իրավիճակի առնչությամբ, հայտնում է Anadolu գործակալությունը:

Ըստ հաղորդագրության, նիստին մասնակցում են Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը, արդարադատության նախարար Սադուլլա Էրգինը, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը, ԱԳ նախարար Դավութօղլուն, ՊՆ ղեկավար Իսմետ Յիլդիզն ու այլոք:

Թուրքիայի ԶՈՒ ավելի վաղ արված հայտարարության համաձայն, Թուրքիան պատրաստ է ցանկացած պահի պատասխանել սիրիական կողմի գնդակոծություններին ու սադրանքներին:

Նիստին նաև քննարկվել է լարվածության ուժգնացման հարցը սիրիա-թուրքական սահմանին:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---