Քաղաքապետարանը ուղեվարձի թանկացման մասին ՄԻՊ հարցադրումներին, ըստ էության, չի պատասխանել

Քաղաքապետարանը ուղեվարձի թանկացման մասին ՄԻՊ հարցադրումներին, ըստ էության, չի պատասխանել

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ Տարոն Մարգարյանին առաջադրած ուղեվարձի թանկացման հետ կապված հարցադրումների պատասխաններ, ըստ էության, չեն տրվել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով ՄԻՊ խորհրդական Արմեն Գրիգորյան: Նա նշեց, որ քաղաքապետի՝ Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին որոշումը, որը քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվել էր այսօր (ընդունման պահից հինգ օր անց), պետք է հրապարակվեր ընդունման, կամ գոնե հաջորդ օրը:

Նա նշեց նաև, որ ՄԻՊ-ի հայտարարության մեջ առաջադրված հարցը, թե առանց քաղաքապետի որոշման տրանսպորտի սակագները բարձրացրած բոլոր ուղևորափոխադրող ընկերությունները ենթարկվելու՞ են արդյոք պատասխանատվության, մնացել է բաց:

«Պատասխան տրվել է միայն առաջին հարցադրման մասով, այն է՝ տեղադրվել է որոշումը, ինչն այս հինգ օրերի ընթացքում 150 դրամ ուղեվարձով աշխատելու համար խնդրահարույց է»,- նշեց իրավաբանը:

Գրիգորյանը հավելեց նաև, որչ ՄԻՊ-ը պատրաստվում է քայլեր ձեռնարկել հարցադրումների մի մասի պատշաճ պատասխաններ ստանալու ուղղությամբ, մասնավորապես՝ կապված մրցույթ հայտարարելու, պատասխանատվության ու փոխհատուցումների հետ:

«Բացի այս հայտարարությունը, մենք նաև քաղաքապետարանից պահանջել ենք ներկայացնել փոստաթղթերը՝ առավել մանրամասն ուսումնասիրելու, վերլուծելու թե որոշման իրավական, թե տնտեսական հիմնավորվածությունը»,- եզրափակեց մասնագետը՝ նշելով, որ քաղաքապետարանի պատասխանին մինչև շաբաթվա վերջ են սպասելու:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---