«Լիսաբոնի հնգյակ». 30 տարի առաջ այս օրը![]() ![]() PanARMENIAN.Net - 30 տարի առաջ այս օրը` 1983 թվականի հուլիսի 27-ին, 5 հայ երիտասարդներ պատմության մեջ գրեցին «Լիսաբոնի հնգյակի»` Հայ հեղափոխական բանակի մարտիկների անունը: Աշխարհի ուշադրությունը հայ դատին սևեռելու նպատակով նրանք մտան Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատուն: Թուրք զինվորի կրակոցից զոհվեց Սիմոն Յահնիյանը, իսկ մյուս չորսին հաջողվեց մտնել դեսպանատան տարածք և իրականացնել երկու պայթյուն: Գործողության ժամանակ Վաչե Տաղլյանն ու Սեդրակ Աճեմյանն ընդամենը 19, Արա Քրջլյանը` 20, Սիմոն Յահնիյանը և Սարգիս Աբրահամյանը 21 տարեկան էին: Թեև շատ երկրներ 1915 թվականի ցեղասպանության մասին սկսեցին խոսել հենց Լիսաբոնի հնգյակի գործողությունից հետո, սակայն տարիներ անց հայ երիտասարդների նահատակության մանրամասները աղավաղվում են: Հայ հեղափոխական բանակը նամակ էր ուղարկել մի քանի լրատվամիջոցների խմբագրություններ` ուղղված բոլոր երկրների կառավարություններին, միջազգային հանրությանը. «Իմացեք` մենք ինչ ենք անում: Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել: Մենք ամեն ինչ կորցրել ենք և այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ դրա տակ: Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին: Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր անվանի կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ: Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետև թուրքական իշխանությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժոովրդի իրավունքները: Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը: Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է: Նախնիների ազատ և անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»: Նահատակված հայ երիտասարդների հիշատակին այսօր Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստի պատարագ է մատուցվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |