Այսօր շրջանների մեծ մասում առատ տեղումները հետզհետե կդադարեն: Արևելյան շրջաններում, նաև Տաթևում, առայժմ կպահպանվեն ամպրոպային բնույթի անձրևներ, տեղատարափ:
Արևմտյան շրջաններում սպասվում են միայն թույլ և կարճատև անձրևներ, այն էլ` տեղ-տեղ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ:
Հայպետհիդրոմետից հայտնում են, որ երեկոյան ժամերին հնարավոր է սաստիկ քամի 13-15մ/վրկ արագությամբ: Ցերեկը սպասվում է +30+32, երեկոյան +24+26 աստիճան տաքություն: