29 հուլիսի 2013 - 16:42 AMT
Սայաթ-Նովա փողոցում ապօրինի շինարարությունը կասեցվել է

Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Լևոն Թրավել»-ի բակից ապօրինի շինարարությամբ քաղաքապետարանը վերջապես հետաքրքրվեց: Նույն բակի բնակչուհի Գոհարի ձևակերպումն է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց.«Այսօր վերջապես քաղաքապետարանից եկան, մենք նրանց բացատրեցինք ինչ է կատարվում, ներկայացրեցինք բոլոր ապօրինությունները: Հիմա շինարարութունը կասեցված է, բայց դա բավական չէ, այդ որոշումը կարող է ամեն օր փոխվել: Մենք պայքարելու ենք մինչև հարցի վերջնական լուծման հասնենք»:

Հիշեցնենք, որ ահազանգը տարածել էր «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունը` տեղեկացնելով, իսկ ավելի վաղ տիկին Գոհարը պատմել էր, որ բնակիչները հավաքվել ու ամեն կերպ փորձում են խոչընդոտել շինարարության մեկնարկը, անգամ ասֆալտին են պառկել: Նրա խոսքով, «կառուցապատողները պատրաստվում են ծանր տեխնիկա բերել բակ: Կառուցապատողները 6-հարկանի հյուրանոց կառուցելու մտդրություն ունեն ու թույլտվություն են ներկայացրել, բայց այնտեղ հավաքված ակտիվիստներն ասում են, որ իրենց ներկայացրած փաստաթղթերը ոչ լիարժեք են»: