29 հուլիսի 2013 - 17:29 AMT
Սայաթ-Նովայի մասին մուլտֆիլմին «Ազգային կինո» մրցանակ է շնորհվել

«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել ռեժիսոր Անդրանիկ Թորոսյանի «Սայաթ-Նովա. վերջին աղոթք» մուլտիպլիկացիոն ֆիլմին՝ հայ մեծ աշուղի կերպարը անիմացիոն տեսքով հավերժացնելու և մատաղ սերնդին ներկայացնելու համար:

«Սայաթ-Նովա. վերջին աղոթք» մուլտֆիլմը հայ մեծ աշուղի` 2012թ. նշված 200-ամյակին նվիրված եզակի գործերից է: