Քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը![]() 30 հուլիսի 2013 - 12:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում՝ առաջարկություններ և դիտողություններ ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկությունները: Նախարար Արամ Հարությունյանը կարևորել է առաջարկների վերաբերյալ աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ղեկավարների կարծիքները, որոնք ներկայացնում են հանրային շահերը: Աշխատանքային խումբը հիմնականում ընդունել է առաջարկությունները և դիտողությունները: Արամ Հարությունյանը շեշտել է, որ օրենքի նախագծի հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ նպաստելու է գործարար միջավայրի բարելավմանը՝ պարզեցնելով փորձագիտական եզրակացությունների ստացման ընթացակարգը: Ինչպես հայտնում են Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քննարկման ավարտին նախարարն աշխատանքային խմբին հանձնարարել է սեղմ ժամկետներում դիտարկել բոլոր առաջարկությունները և արդյունքների մասին տեղեկանքը ներկայացնել շահագրգիռ կողմերին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |