Ա. Բախշյանը՝ քաղաքապետին. Որքանո՞վ է տրանսպորտի հարցով ստեղծվելիք հանձնաժողովն իրավասու որոշումներ կայացնել

Ա. Բախշյանը՝ քաղաքապետին. Որքանո՞վ է  տրանսպորտի հարցով ստեղծվելիք հանձնաժողովն իրավասու որոշումներ կայացնել

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրանսպորի հարցերով խորհրդական Ալբերտ Գևորգյանին հանձնարարել է առաջիկա շաբաթվա ընթացքում ստեղծել հանձնաժողով՝ այդ մասին կանխավ տեղեկացնելով Երևան քաղաքի ավագանու անդամներին, քաղաքացիական ակտիվիստներին ու հասարակության բոլոր շահագրգիռ անդամներին, այնուհետև՝ հայտ ներկայացրածներին ընդգրկել դրա կազմում:

Ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը հայտնում է, որ խորհրդակցության ժամանակ որևէ պարզաբանում չի հնչել այն մասին, թե ինչ նպատակով է ստեղծվելու հանձնաժողովը: Այդ առիթով ավագանու խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հարցումով դիմել է քաղաքապետին՝ խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ կարգավիճակ և ի՞նչ լիազորություններ է ունենալու այդ հանձնաժողովը, ի՞նչ խնդիրներ են դրված նրա առջև, իրավասո՞ւ է արդյոք հանձնաժողովն ինքնուրույնաբար սահմանել խնդիրների շրջանակը, թե՞ դրանք պարտադրվելու են քաղաքապետի կողմից, ի՞նչ կարգավիճակ են ունելու հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությունները և ո՞ւմ են ուղղված լինելու դրանք և որքանո՞վ է այդ հանձնաժողովն իրավասու որոշումներ կայացնել ուղեվարձի սահմանման կամ հաստատման հարցերում, երբ Երևանի ավագանին՝ իբրև Երևանում ՏԻՄ բարձրագույն մարմին, զրկված է այդպիսի լիազորությունից»:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից ուղեվարձը Երևանում 50 դրամով թանկացել էր, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց երիտասարդության շրջանում: 6 օր շարունակ նրանք տարատեսակ բողոքի ակցիաներ էին կազմակերպում, հետագայում նրանց միացան նաև հայտնի անձինք: Հուլիսի 25-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձով դիմեց երևանցիներին, որտեղ նշում էր, որ կասեցնում է ուղեվարձի թանկացման մասին իր որոշումը և հանձնարարում է այս հարցով հատուկ հանձնաժողով ստեղծել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---