Օգոստոսի 4-ին «ՀԿԵ» ՓԲԸ բոլոր ներպետական գնացքները կգործեն անվճար

Օգոստոսի 4-ին «ՀԿԵ» ՓԲԸ բոլոր ներպետական գնացքները կգործեն անվճար

PanARMENIAN.Net - Երկաթուղայինների օրվա նախօրեին Հարավկովկասյան երկաթուղին հայտարարում է լայնածավալ ակցիայի անցկացման մասին: Օգոստոսի 4-ին՝ մասնագիտական տոնին, բոլոր ուղևորների համար ներպետական գնացքները կգործեն անվճար:

Չնայած մասնագիտական տոնին՝ Հայաստանի երկաթուղայինները կաշխատեն սովորական ռեժիմով՝ ապահովելով ուղևորների հարմարավետությունն ու երկաթուղային ենթակառուցվածքների անխափան աշխատանքը:

Այս տարի ՀԿԵ ղեկավարության որոշմամբ՝ Երկաթուղայինների օրը՝ մասնգագիտական տոնը, կանցնի Գյումրի քաղաքում:

Տոնակատարության շրջանակներում հյուրերին սպասվում է մի շարք անակնկալներ. կվերականգնվի Գյումրու 19-րդ դարի (Ալեքսանդրապոլի) պատմական մթնոլորտը, հանդիսավոր կերպով կբացվի Հայաստանում առաջին երկաթուղային տեխնիկայի թանգարանը, տոնակատարության մասնակիցներին սպասվում է համերգային ծրագիր, ինչպեսնաև որպես հերթական նվեր քաղաքին՝ «Հոկտեմբեր» կինոթատրունում կցուցադրվի գեղարվեստական ֆիլմ՝ երկաթուղային թեմայով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---