Ստալինի արձանը հետ կվերադարձվի Գորի

Ստալինի արձանը հետ կվերադարձվի Գորի

PanARMENIAN.Net - Վրաստանի մշակույթի նախարարության որոշմամբ Ստալինի արձանը հետ կվերադարձվի Գորի: Նախարարությունը բավարարել է սովետական առաջնորդի արձանը վերադարձնելու մասին Գորիի ավագանում միջնորդությունը: Հավանաբար այն կվերականգնվի Ստալինի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 21-ին:

Հուշարձանը կկանգնեցվի Ստալինի հին տան առջև: Արձանը հանվել էր 2010-ի հունիսին՝ գիշերվա ընթացքում: Դրանից հետո հանրությունը բազմաթիվ ակցիաներ է անցկացրել՝ հուշարձանը վերադարձնելու պահանջով, գրում է Գրուզիա Online-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---