Գարեգին Բ անձամբ է շնորհավորել Ռուսաստանի նորանշանակ դեսպանին![]() 30 հուլիսի 2013 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհավորեց Ռուսաստանի դեսպանին նշանակման առիթով` իր աղոթքն ու բարեմաղթանքները բերելով նրա առաքելության հաջող իրականացման և արդյունավորման համար: Իր խոսքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև դարերի ընթացքում ձևավորված ջերմ հարաբերություններին` ուրախությամբ արձանագրելով, որ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում իր կարևոր ներդրումն ունի նաև Հայոց Եկեղեցին: Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվեց տարբեր բնագավառներում հարաբերությունների առավել սերտացումը, ապա անդրադարձ կատարվեց նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական հարաբերություններին և Ռուսաստանի հայկական համայնքի հոգևոր կյանքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |