Օգոստոսի 2-ին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Սարմեն Սասունի Քոչարյանը: Այս մասին հայտնում էԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: