Երևանը դարձել է Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի տարածաշրջանային կենտրոն

Երևանը դարձել է Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի տարածաշրջանային կենտրոն

PanARMENIAN.Net - Մեկ շաբաթ առաջ Հայաստանի և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն-ցանցի միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի Երևանը դարձել է Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի տարածաշրջանային կենտրոն:

«Սա ցույց է տալիս, որ աստղաֆիզիկան Հայաստանում առաջնային տեղում է, բացի այդ էլ, մենք հնարավորություն ունենք մեր մասնագետներին ուղարկել Եվրոպա, որպեսզի այնտեղ նրանք ստանան կրթություն: Մեր երկիր կգան արտասահմանից գիտնականներ, և համատեղ գիտական աշխատանքներ կարող ենք կատարել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Նախատեսվում է, որ կենտրոնի շտաբ-բնակարանը կլինի Գիտությունների Ակադեմիայի տարածքում, սակայն հիմնական աշխատանքային տարածքները կլինեն Բյուրականի աստղադիտարանում: «Այստեղ կաշխատեն ինչպես մեր, այնպես էլ այլ երկրներից եկած գիտնականները: Հիմքը դրված է, արդեն հայտարարված է առաջին գիտաժողովի ժամկետը, այն կկայանա մյուս տարվա հունիսի վերջին»,- ընդգծեց Հարությունյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---