3 օգոստոսի 2013 - 12:33 AMT
Էդուարդ Սայադյանը դարձել է Բիելի շախմատի մրցաշարի հաղթող

Հուլիսի 20-ից օգոստոսի 2-ը Շվեյցարայի Բիել քաղաքում անցկացված շախմատի 46-րդ միջազգային ամենամյա փառատոնի հաղթող է դարձել Էդուարդ Սայադյանը:

Նա 8 պարտիաներում հասել է հաղթանակի, և միայն մեկ անգամ ոչ ոքի խաղացել:

18-ամյա շախմատիստին է շնորհվել նաև հատուկ մրցանակ` որպես մրցաշար-փառատոնի ամենաերիտասարդ մասնակից: Մրցաշարին մասնակցում էին աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանած 143 շախմատիստներ: