5 օգոստոսի 2013 - 11:42 AMT
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Կոպենհագենի օփենում գրավել է 10-րդ տեղը

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտված օփենում 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և 309 մասնակիցների մեջ գրավել 10-րդ տեղը:

9 միավորով մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել Նեգի Փարիմարյանը (Հնդկաստան):

Իսկ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Հրանտ Մելքումյանը կմասնակցեն օգոստոսի 11-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում սկսվող աշխարհի Գավաթի խաղարկությանը: