5 օգոստոսի 2013 - 21:33 AMT
Սևանում ուժեղ քամու հետևանքով նավակը հայտնվել է լճի խորքում

Այսօր՝ ժամը 20.10-ին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` հանրային 2-րդ լողափ մոտ, նավակը, որում մարդիկ կան, ուժեղ քամու հետևանքով հայտնվել է լճի խորքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ջրափրկարար-ջրասուզակները:

Ժամը 20.30-ին ջրափրկարար-ջրասուզակները հանրային լողափին են մոտեցրել լճի խորքում հայտնված նավակը, որի մեջ եղել են երկու երիտասարդ: