Ֆրանսիայում Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել![]() 6 օգոստոսի 2013 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս» համահայկական միության նախաձեռնությամբ օրերս Մանդելյո քաղաքում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 25-ամյակին: «Ազատ Արցախը 25 տարեկան է» խորագիրը կրող միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Մանդելյոյի քաղաքապետ Անրի Լերուան, քաղաքային խորհրդի անդամները, տեղի հայկական համայնքի 500-¬ից ավելի ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ են դրել Մանդելյո քաղաքում 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին: Հանդիսավոր արարողության ընթացքում քաղաքապետ Անրի Լերուան պաշտոնապես հայտարարել է Արցախի հետ Բարեկամության շրջանակին անդամակցելու մասին: Միջոցառման ընթացքում ֆրանսահայ համույթների կողմից ներկայացվել են հայկական երգն ու պարը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |