Խոտածածկ տարածքներ են այրվել

Խոտածածկ տարածքներ են այրվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻՆ ՃԿԿ կենտրոնում նախօրեին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:

Երևանի Ավանի Դուրյան թաղամասում այրվել է 2 հա տարածք, Դավիթաշեն վարչական շրջան 4-րդ թաղամասում` 500 քմ, Գյուրջյան փողոցում` 200 քմ, Երևանյան լճի մոտակայքում` 500 քմ, Շիրակի փողոցում` է 3000 քմ խոտածածկ տարածք և երկաթգծի փայտակոճ`10 հատ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` 1500 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում` 300 քմ, Եղվարդ քաղաքում` 2 հա, Շիրակի մարզի Աշոցք քաղաքում` 1 տ պահեստավորված անասնակեր:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---