Հայտնի է Երևանի նոր գլխավոր ճարտարապետի անունը

Հայտնի է Երևանի նոր գլխավոր ճարտարապետի անունը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2013թ. օգոստոսի 8-ի N 4024-Ա որոշումով Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տիգրան Բարսեղյանը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկանն է, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր: Մասնակցել է Ստեփանակերտի օդանավակայանի ուղևորային համալիրի նախագծմանը, Շուշի քաղաքի ազատագրման 15 ամյակին նվիրված հուշակոթողի նախագծին, Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի հուշարձան-կոթողի նախագծին, Լևոն Մադոյանին, Վաչե Հովսեփյանին և Ջիվան Գասպարյանին նվիրված հուշարձանախմբի նախագծին և այլ աշխատանքների:

Ավելի վաղ PanARMENIAN.Net ը տեղեկացրել էր, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ազատվել է պաշտոնից: Նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---