12 օգոստոսի 2013 - 10:13 AMT
Լևոն Արոնյանն աշխարհի Գավաթում մեկնարկել է հաղթանակով

Տրոմսում (Նորվեգիա) մեկնարկել է շախմատի աշխարհի Գավաթի խաղարկությունը: Հայաստանի ներկայացուցիչներից ամենահաջողը մեկնարկել է ՖԻԴԵ-ի 2-րդ համար Լևոն Արոնյանը:

Առաջին շրջանի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով առավելության է հասել Միխայիլ Մարկովի (Ղրղզստան) նկատմամբ:

Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ ոքի են խաղացել Լյուդվիգ Համերի (Նորվեգիա) և Խուլիո Գարնդայի (Պերու) հետ:

Վլադիմիր Հակոբյանը պարտություն է կրել Տրոունգ Սոն Նգուենից (Վիետնամ):

Առաջին շրջանի 2-րդ պարտիաները կկայանան այսօր: