Այսօր մեկնարկում է «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքը![]() 12 օգոստոսի 2013 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորում այսօր մեկնարկում է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը։ Այս տարի հավաքին կմասնակցի շուրջ 500 երիտասարդ։ ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում երիտասարդական 45 ջոկատներ կմրցեն մարզամշակութային (ֆուտբոլ, լող, սեղանի թենիս, հրաձգություն, բազկամարտ, սպորտլանդիա, շախմատ, երգ, պար, նկարչություն, նորաձևություն և այլն), ինտելեկտուալ խաղերում։ Հավաքի 7 օրերի ընթացքում երիտասարդները հանդիպումներ կունենան պետական, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ազատ ժամերին երիտասարդներին կուսուցանվեն ազգային երգեր և պարեր, կկազմակերպվեն կինոդիտումներ։ Կիրականացվի արդեն ավանդական դարձած արյունատվության ակցիան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |