Ռաֆայել Նազարյան. Ես շատ ուրախ եմ, որ մրցակցի հարկի տակ հասել ենք հաղթանակի

Ռաֆայել Նազարյան. Ես շատ ուրախ եմ, որ մրցակցի հարկի տակ հասել ենք հաղթանակի

PanARMENIAN.Net - Ղազախստանի հավաքականի նկատմամբ 1:0 հաշվով տոնած հաղթանակից հետո, Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշել է, որ իր սաները շատ էին անհանգստանում հանդիպման արդյունքի համար:

«Շատ ուրախ եմ, որ մրցակցի հարկի տակ հասել ենք հաղթանակի: Ղազախստանի ընտրանին շատ հավասարակշռված է: Առաջին խաղակեսում մենք լավ ու ագրեսիվ էինք գործում, սակայն երկրորդում փոխեցինք մարտավարությունն ու սկսեցինք գործել պաշտպանությունից: Ընդհանուր առմամբ ես շատ գոհ եմ հանդիպման արդյունքից»,- Նազարյանի խոսքերն է մեջբերում sports.kz-ն:

Հայաստանի ընտրանին վաստակել է 3 միավոր և 2015 թվականի Եվրոպայի առաջնության 10-րդ ընտրական խմբում բարձրացել է 2-րդ տեղը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---