Սիրիացի ապստամբները հարձակում են սկսել Դեր էզ Զոր արևելյան գավառում

Սիրիացի ապստամբները հարձակում են սկսել Դեր էզ Զոր արևելյան գավառում

PanARMENIAN.Net - Սիրիացի ապստամբները հարձակում են սկսել Դեր էզ Զոր արևելյան գավառում, Իրաքի հետ սահմանամերձ գոտում, հայտնում է Associated Press-ը: Ըստ ընդդիմադիր Սիրիայում մարդու իրավունքների բրիտանական դիտորդական կենտրոնի, գրոհայինների ձեռքից զոհվել է կառավարական ուժերի 7 զինծառայող, ևս 7-ը գերի են վերցվել: Պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը տեղեկություններ է հայտնում այն մասին, որ գրոհայինները կորուստներ են կրում, իսկ սպանվածների թվում կան օտարերկրացի վարձկաններ:

Հալեպի գավառում, Թել Արան քաղաքի մոտ ընդդիմադիրները 13 քրդերի են գերի վերցրել՝ փոխանցելով նրանց «Ալ Քայիդայի» սիրիական խմբավորմանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---