Սեյրան Օհանյանը հանդիպել է «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցներին![]() 12 օգոստոսի 2013 - 15:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Սևանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման ճամբար: Նախարարը կարևորել է բոլոր այն երիտասարդական միջոցառումները, որոնք ուղղված են երկրի ապագային և երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը: «Ինձ համար միշտ մեծ պատիվ է եղել և այսօր էլ մեծ պատիվ է երիտասարդների հետ հանդիպելը: Այսպիսի միջոցառումները առաջին հերթին հնարավորություն են տալիս, որ ամառային այս ժամանակահատվածում մենք օգտվենք Հայաստանի Հանրապետության ամենագեղատեսիլ վայրերից, բնությունից, մաքուր ջրից և կարողանանք անցկացնել լիարժեք և առողջ հանգիստ»: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին հայրենասիրական դաստիարակությանը, ՀՀ պաշտպանական քաղաքականությանը, ռազմական կրթությանն ու բանակաշինությանը, ներկայացրեց ՀՀ զինված ուժերի գործունեության հիմնական խնդիրներն ու առկա մարտահրավերները: Սեյրան Օհանյանը, շրջայց կատարելով զինվորական ձևավորում ունեցող ճամբարում, ծանոթացել է երիտասարդների առօրյային: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |