14 մարտի 2006 - 14:28 AMT
Ղարաբաղի ճանաչումը դե-յուրե քաղաքական գործողություն է, եւ այն պետք է ճիշտ ժամանակին անցկացնել
Կարիք չկա հայտարարել, որ Հայաստանի ամենամեծ զիջումը Երեւանի` բանակցություններին մասնակցելն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պատասխանելով «Ազգ» թերթի ընթերցողների հարցերին: Նրա խոսքերով, այն, որ Հայաստանը մասնակցում է բանակցություններին, եւ որ Ղարաբաղը արդեն 15 տարի է դե-ֆակտո անկախ է, նշանակում է, որ Հայաստանը պատրաստ է հակամարտության կարգավորման խաղաղ, փոխզիջումային տարբերակին: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի դե-յուրե ճանաչմանը, Հայաստանի արտաքին քաղաքկանության գերատեսչության ղեկավարը հայտարարեց. «Դե-յուրե ճանաչումը քաղաքական գործողություն է: Այն պետք է ճիշտ ժամանակին անցկացնել, եթե որոշում ընդունվի իրագործել այն` ակնկալիքով, որ գործողությունները դրական արդյունք կտան, այլ ոչ թե բացասական»:
Պատասխանելով այն հարցին, որ Հայաստանը հնարավոր է կվերադարձնի անվտանգության գոտի հանդիսացող տարածքները կարճատեւ պատերազմի արդյունքում, Վ. Օսկանյանը հայտարարեց, որ. «Ոչ: Դավադրությունների տեսություններին պետք չէ հավատալ. պատերազմը կատակ բան չէ:Այդպիսի սցենարը ես պարզապես բացառում եմ»: