14 մարտի 2006 - 14:33 AMT
Եթե գոյություն ունի մի ժողովուրդ, որ անկախության եւ ինքնորոշման իրավունք ունի, դա Ղարաբաղի ժողովուրդն է
Ավաղ, հենց Ադրբեջանի իշխանություններն են բարդեցնում հայ եւ ադրբեջանական ժողովուրդների խաղաղ գոյակցությունը: Այդ մասին հայստրարաել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազգ» թերթի ընթերցողների հարցերին պատասխանելիս: «Մենք դեմ ենք դրան եւ դատապարտում ենք, քանի որ գտնում ենք, որ վերջիվերջո ինչ-որ որոշում կընդունվի եւ մենք պետք է միասին ապրենք, ինչպես դա առաջ էր,- նշել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, ապա, ավելացրեց Վ. Օսկանյանը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այդ տարածքներում միշտ էլ ինքնորոշված է եղել հազարամյակների ընթացքում: Միակ բացառությունը խորհրդային ժողովուրդն է, որը Ադրբեջնը մերժել է իր նոր սահմանադրությամբ: Այնպես որ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը 91 թվականին նրա իրավունքների վերականգնումն է եւ խորհրդային ժառանգության մերժումը: «Եվ այստեղ ակնհայտ է մի փաստ. նրանք ինքնորոշվում են իրենց նախնիների հողի վրա, այն հողի, որը երբեք Ադրբեջանի կազմում չի գտնվել, որը, լինելով ուրիշի գերակայության տակ, պահպանել է իր անկախությունը: Եթե գոյություն ունի մի ժողովուրդ, որ անկախության եւ ինքնորոշման իրավունք ունի, դա Ղարաբաղի ժողովուրդն է »,- հայտարարել է նա: