Նստացույց անող ակտիվիստներն այսօր կհանդիպեն քաղաքապետին![]() 14 օգոստոսի 2013 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետը գրություն է ուղարկել նստացույց անող ակտիվիսներ Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին ու Գոռ Առաքելյանին և մեկ անգամ ևս վերահաստատել է բարձրացված հարցերը քաղաքապետարանի շենքում համատեղ քննարկելու պատրաստակամությունը: «Հաշվի առնելով քաղաքապետի հրապարակային արված հրավերը, ինչպես նաև մեր ցանկացած օրը և ժամին հանդիպելու ու քննարկելու արդի խնդիրները, հայտնում ենք, որ այսօր, ժամը 17:00 պատրաստվում ենք քաղաքապետարանի տարածքում հանդիպել Տարոն Մարգարյանի հետ` քննարկելու հովանոց տեղադրելու խնդիրը: Մեր գործունեությունը բաց է և հանրային, այդ պատճառով կարևոր պայման է լրատվամիջոցների և մեր տեսախցիկի առկայությունը այդ քննարկմանը»,- ասված է ակտիվիստների տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույցը մեկնարկել է հուլիսի 26-ից, ակտիվիստները պահանջում են տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |