Արձանագրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության կանոնները խախտող շինաշխատանքների 80 դեպք

Արձանագրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության կանոնները խախտող շինաշխատանքների 80 դեպք

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շինարարական աշխատանքների կազմակերպման համար տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերում պարտադիր պետք է ամրագրված լինի շինհրապարակը բնապահպանական չափանիշներով կահավորելու բաղադրիչն ու համապատասխան պայմանների ապահովումը` շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը նվազեցնելու և հարակից տարածքներն աղտոտումից զերծ պահելու համար: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Այսօր արդեն համապարփակ մոտեցում է կիրառվում շինհրապարակների պատնեշների միասնական պաստառապատման ուղղությամբ: Բնապահպանական բաղադրիչի ապահովումը ամրագրված է նաև Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ: Մասնավորապես, պարտադիր է նախագծում շինարարական հրապարակ կազմակերպելու համար անհրաժեշտ հատակագծային լուծումներ ներառելը. հստակ պետք է նշվի , թե ինչպես է շինհրապարակը սահմանազատվելու, պատնեշը ինչ նյութերից պետք է լինի, շինարարարական հրապարակի ներսում, արդեն անհրաժեշտությամբ պայմանավորված, ստացիոնար աշխատող վերամբարձ կռունկները որտեղ պետք է տեղադրվեն, շինարարական նյութերը որ հատվածներում են կուտակվելու: Այս պայմանների ապահովումը անհրաժեշտ է նաև շինարարներին՝ քաղաքակիրթ և անվտանգ շինարարություն ծավալելու նկատառումով: Ավագանու սույն որոշմամբ արգելվում է նաև շինարարական թափոնները շինհրապարակի տարածքից դուրս կուտակելը: Սահմանված չափանիշները չպահպանող կառուցապատող ընկերություններն, ըստ խախտման բնույթի, կենթարկվեն վարչական պատասխանատվության: Շրջակա միջավայրի վրա ազդեցության կանոնները խախտելով շինարարական աշխատանքների կազմակերպման դեպքում նախատեսվում է վարչական տուգանք՝ 30-ից 50000 դրամի չափով: Կառուցապատողներն այս ամենին պատշաճ կերպով ծանուցվել և լրացուցիչ իրազեկվել են: Այդուհանդերձ, այս տարի մինչ օրս արձանագրվել է իրավախախտման 80 դեպք»,- ասված է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---