Արցախի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուշ Մինասյանը![]() 14 օգոստոսի 2013 - 18:48 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մառլեստի Մինասյանն ընտրվել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր, գրում է karabakh-open.info-ն: Քվեարկությունը տեղի է ունեցել այսօր ԱրՊՀ-ի խորհրդի ղեկավար վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդի նիստում: Նիստին խորհրդի 28 անդամներից մասնակցել է 27-ը: Որպես թեկնածու հայտագրված էին Մանուշ Մառլեստի Մինասյանը, ով ղեկավարում էր ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը և Հովիկ Գաստելլոյի Մուսայելյանը, ով բանասիրական ֆակուլտետի դեկանն է: Նիստի ընթացքում Հովիկ Մուսայելյանն ինքանաբացարկ է հայտարարել: Իսկ Մանուշ Մինասյանը ներկայացրել է համալսարանի զարգացման իր ծրագրերը, պատասխանել խորհրդի անդամների հարցերին: Գաղտնի քվեարկության արդյունքներն այսպիսին են` 23 կողմ, 3 դեմ, 1 անվավեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |